Լրահոս

05.03.2012 17:25


Եմենում գրոհայինները գերի են վերցրել 70 զինծառայողի

Եմենում գրոհայինները գերի են վերցրել 70 զինծառայողի

Եմենում գործող «Ալ քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պետական ուժային կառույցների հետ ընդհարման ընթացքում գերի են վերցրել 70 զինծառայողի։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում անելով իրենց տրամադրության տակ գտնվող ծայրահեղականների հայտարուրաթյունը։

Կիրակի օրը գրոհայինները մի շարք հարձակումներ են կատարել Եմենի զորքերի վրա Աբյան նահանգում, այդ թվում՝ նահանգի վարչական կենտրոն Զինջիբարում։ Եմենի ռազմական հրամանատարությունից ստացած տեղեկություններով՝ ընդհարումների ընթացքում զոհվել է առնվազն 78 զինծառայող, և ոչնչացվել է 25 գրոհային։ Մարտերին մասնակցած սպայի խոսքերով՝ ընդհարման ընթացքում անհետ կորել է 40 զինծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը